Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին աղոթելու և մեր ուխտը նորացնելու

Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին աղոթելու և մեր ուխտը նորացնելու
21.09.2025 | 11:47

Աստծո առաջ ուխտ անելն ավելիին է նման, քան պարզապես խոստում տալը․ դա մեր հոգու խորքից եկող կամքի արտահայտությունն է՝ կապվել Ամենաբարձրյալի հետ և մեր կյանքը Նրա լույսի ներքո դարձնել ավելի մաքուր ու արժանավոր։ ՈՒխտը մարդու ազատ կամքի պտուղն է, բայց միաժամանակ նաև իր վրա վերցրած սրբազան պատասխանատվություն։

ՈՒխտը մարդուն հիշեցնում է, որ իր ճանապարհը միայն ինքն իրենը չէ․ այն միտված է դեպի Աստված, դեպի հավիտենություն։ Երբ մարդ ուխտ է անում, նա դուրս է գալիս սովորական կյանքի սահմաններից և մտնում է Աստծո հետ անմիջական հարաբերության մեջ։ Դա հոգու խորքում ծնված սրբագործող լռություն է, որից հետո մեր ամեն մի քայլ արդեն ոչ թե պատահականություն է, այլ՝ պատասխան։

Փիլիսոփայական տեսանկյունից ուխտը մարդու մեջ հաստատում է համարձակությունը՝ պայքարելու իր թուլությունների դեմ։ Այն մարդուն սովորեցնում է, որ ինքն ազատ է ընտրության մեջ, բայց այդ ազատությունը լիարժեք իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ ուղղված է դեպի բարին։ ՈՒխտը նաև վստահության ու հավատարմության փորձաքար է․ այն բացահայտում է մարդու ներսի անկեղծությունը և նրա պատրաստակամությունը սիրելու ոչ թե խոսքով, այլ գործով։

ՈՒխտը, այսպիսով, քրիստոնյայի համար դառնում է հոգու սրբագործման ճանապարհ, որով նա հաստատում է իր հավատարմությունը Աստծուն և զորանում իր մեջ՝ չհրաժարվելու այն լույսից, որին ձգտում է։ Սիրելի հավատացյալներ, այսօր Ախթալայի վանքում մեծ հանդիսությամբ կգործադրենք մեր ուխտը Տիրոջ առջև։ ՈՒխտի օրը մեզ հիշեցնում է, որ քրիստոնյայի կյանքում ուխտը միայն խոստում չէ, այլ հավատարմության ու սիրո կենդանի վկայություն։ Այն ճանապարհ է, որով մենք զորանում ենք մեր հոգիներում և ավելի մոտենում Աստծուն։

Այսօր Սուրբ Պատարագը կմատուցվի Ախթալայի վանքում ժամը 11:00-ին։

Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին աղոթելու և մեր ուխտը նորացնելու։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 3340

Մեկնաբանություններ